20 02 2025

Արցախցու և հայ քաջորդիների կռվելու ապացույցը յուրաքանչյուր բնակավայրում տասնյակ հարյուրավոր շիրիմներն են․ Բաղունց 



 

«Չէի ուզենա ևս մի անգամ անդրադառնալ ՀՀ ԱԺ նախագահի արտահայտություններին, սակայն մի բան եմ ուզում ավելացնել. արցախցու և հայ քաջորդիների կռվելու ապացույցը այն է, որ Արցախի յուրաքանչյուր բնակավայրում կան տասնյակ հարյուրավոր շիրիմներ՝ մեր հերոս քաջորդիների, որոնք իրենց կյանքն են տվել հանուն Արցախի անկախության»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: 

Բաղունցի խոսքով՝ Արցախի բնակավայրերի փոքր Եռաբլուրները և Եղբայրական գերեզմանոցը վկայությունն են, որ Արցախցին և ամբողջ հայ ազգը կռվել է Արցախի համար, փորձել է անել ամեն ինչ, որ Արցախը մնա հայկական: «Բայց այս կամ այն հանագամանքների բերումով մենք այսօր ունենք հայաթափված Արցախ, որը հուսով եմ ժամանակավոր է»,- հավելեց Բաղունցը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ